Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԻԴԱ ՔԱՎԱՖՅԱՆ

Ջութակահար, ալտահար

Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 29-ին, Ստամբուլում։ Նրա ծնողները եղել են ջութակահարներ և նվագել են Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում: 1955թ. Թուրքիայում` Կիպրոսի անկախության հետ կապված հակահունական ջարդերը (որոնք մասամբ ուղղված էին նաև հայ և հրեա բնակչության դեմ) դրդել են Քավաֆյան ընտանիքին թողնելու Թուրքիան, տեղափոխվել ԱՄՆ և բնակություն հաստատել Դիթրոյթում, որտեղ արդեն վեց տարեկանից Իդան սկսել է ջութակ սովորել։ Նրա ուսուցիչներն են եղել Արա Ծերունյանը, Միշա Միշակովը, այնուհետև, 1969-75թթ` Ջուլիարդի դպրոցում՝ Օսկար Շումսկին և Իվան Ղալամյանը։ Առաջին անգամ ճանաչում է ստացել Լիսաբոնում Ժոզե Վիանա դա Մոտայի անվան մրցույթում շահած հաղթանակի շնորհիվ։ 1978թ., շահելով Երիտասարդ կատարողների մրցույթը, առաջին անգամ հանդես է եկել Քարնեգի հոլում (Փիթըր Սերկինի նվագակցությամբ): Ճանաչվել է որպես արդի ամենաբազմակողմանի դասական կատարողներից մեկը։ Հանդես է եկել ինչպես մենահամերգներով, այնպես և որպես մենակատար` աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, ուսուցանել է, գործել է այլևայլ ժյուրիների կազմում, այդ թվում՝ Chamber music America-ի։ Իր ավելի քան քսանհինգ տարվա կատարողական գործունեության ընթացքում եղել է Նյու Մեքսիկոյի` Music from Angel Fire կամերային երաժշտության ամառային փառատոնի գեղարվեստական ղեկավարը: 1992-98թթ հանդես է եկել «Բոզար եռյակի» կազմում (եռյակը ամերիկյան հնագույն՝ երաժշտական հանդեսներից մեկի՝ «Musical America» -ի կողմից ճանաչվել է որպես «տարվա համույթ» և ներկայացվել է Գրեմմիի): 1978թ. թավջութակահար Ֆրեդ Շերիի, կլառնետիստ Ռիչարդ Շտոլցմանի և դաշնակահար Փիթըր Սերկինի հետ հիմնադրել է հայտնի «Թաշի» քառյակը (2008թ. «Թաշին», երեսնամյա դադարից հետո, մեծ հաջողությամբ հանդես եկավ Նյու Յորքում՝ Օլիվիե Մեսիանի հարյուրամյակին նվիրված համերգով): 1998թ. հիմնել է իր «Օպուս մեկ» կամերային համույթը՝ դաշնակահար Ան-Մարի Մք-Դերմոթի, ալտահար Սթիվեն Թենենբոմի և թավջութակահար Փիթըր Վիլեյի հետ։ Հաճախ ելույթ է ունեցել նաև Օրիոն, Ամերիկյան և Շանհայի լարային քառյակների հետ։ 1983թ-ից ելույթներ է ունեցել նաև քրոջ՝ ջութակահար Անի Քավաֆյանի հետ համատեղ։ Քավաֆյան քույրերի դուետը հանդես է եկել (ինչպես մենահամերգներով, այնպես և տարբեր նվագախմբերի հետ) ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում և ձայնագրել Մոցարտի և Սարասատեի ստեղծագործությունների իրենց կատարումները: 2008թ. Նյու Յորքի Քարնեգի հոլում տված համերգով նշել են իրենց` այդ դահլիճում ունեցած առաջին համատեղ ելույթի 25-ամյակը։ Ճանաչված ալտահար Ջոզեֆ Գինգոլդը խրախուսել է նրան ալտ սովորել, և Քավաֆյանը հետևելով ալտի իր առաջին ուսուցչին, նույնպես գտել է, որ ջութակահարի համար կարևոր է նաև ալտ նվագելը։ Սթիվեն Հարթկեն հատուկ մի ստեղծագործություն է գրել երկու ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, որը մեծ հաջողությամբ կատարվել է «Օպուս մեկ» կամերային համույթի կողմից Ֆիլադելֆիայում։ Որպես ալտահար շրջագայություններ է կատարել «Գվարների» լարային քառյակի հետ։ Լինելով Կամերային երաժշտության ընկերության մասնակից՝ մշտապես հանդես է եկել համերգներով թե՛ Նյու Յորքում, թե՛ շրջագայելով։ Հանդես է եկել Դետրոյթի սիմֆոնիկ, Ամերիկյան երգահանների, Մեքսիկայի ազգային սիմֆոնիկ, Խաղաղօվկիանոսյան սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 1983-84թթ համատեղ համերգային շրջագայություններ է ունեցել Չիք Կորեայի հետ, համագործակցել և ձայնագրվել է շեփորահար և երգահան Ուինթըն Մարսալիսի հետ։ Հանդես է եկել դասական՝ բարոկո, ռոմանտիկ և այլ երաժշտության կատարումներով (Բախ, Վիվալդի, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Դվորժակ, Չայկովսկի և այլն), սակայն իր երկացանկում մեծ տեղ է տվել 20-րդ դարի հեղինակներին՝ Վոան Վիլյամս, Լեոշ Յանաչեկ, Լեոնարդ Բերնսթայն, Ռութ Քրոուֆորդ Սիգեր, Չարլզ Վուորինեն, Ջորջ Ցոնակիս, Մարկ Նեյկրուգ, Լոուել Լիբերման, Սթիվեն Հարթկե, Տորու Տակեմիցու և այլք։ Իր կոնցերտներից մեկը Տակեմիցուն գրել է հատուկ Իդա Քավաֆյանի համար։ Ակտիվ համերգային գործունեությանը զուգահեռ, դասավանդում է Քըրթիսի Երաժշտության ինստիոտուտում, Ջուլիարդի դպրոցում և Բարդ քոլեջի Երաժշտության կոնսերվատորիայում։ Նրա գործիքներն են. ջութակը` Ջամբատիստա Գուադանինի (Միլան, 1751թ.), ալտը` Moes & Moes (1987թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար