
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ

Ծնվել է 1937թ. հոկտեմբերի 13-ին, Իրանի Բորուջերդ քաղաքում: 1950-54թթ սովորել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1961թ. ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժինները: 1963-64թթ կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում՝ Կառլ Օրֆի մոտ, 1965-66թթ՝ Միչիգանի համալսարանի դիրիժորական բաժնում: 1970-75թթ եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենը և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրենը: 1975թ-ից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978թ. Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստուտը: 1989թ-ից գործունեություն է ծավալել Հայաստանում: 1989-98թթ և 1999-2000թթ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել է Գյումրու մշակութային կենտրոնը (1992թ-ից՝ սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավար), նույն թվականին Երևանում՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, 1994թ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը: Հայաստանի անկախության օրերին կազմակերպել է «Այո Անկախությանը» անվանումով ﬔծ համերգ` ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը: Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն: Հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ «Աղավնու վանքը» (1961թ.), «Ռոստամ և Զոհրաբ» (1962-64թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) օպերաները, «Ֆանտաստիկ» (1958-61թթ), «Սիմորգ» (1975թ.), «Օթելլո» (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: Կազմակերպել է սիմֆանիկ երաժշտության մի շարք փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը և այլն: 2008թ. պարգևատրվել է Ավստրիայի նախագահի սահմանած ոսկե մեդալով: 2010թ-ից ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով, մրցանակներով: 1971թ. արժանացել է Իրանի «Հոմայուն», 1978թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների, 1991թ.՝ Երևանի պատվոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2012թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի մեդալների: