ԷԴՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Գեղանկարիչ

10 օգոստոս, 1932 - 25 մարտ, 2020

Ծնվել է Թեհրանում։ 1939-48թթ սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-66թթ՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ 1948թ. մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և արժանացել մրցանակի: 1958թ. Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել է Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-74թթ աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։ 1973թ. տեղափոխվել է Լոնդոն: 1980թ. գծագրել է Ռիադի Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը: Անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ: 1950-90թթ անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Իրանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թեհրանում (1956թ.), Լոնդոնում (1967թ., 1982թ.), Նյու Յորքում (1983թ.), Երևանում (1987թ., 2015թ., 2016թ.)։ Նկարչի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: 2002թ-ից եղել է Ծովանկարիչների թագավորական միության, 2006թ-ից՝ Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ: 2015թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: Մահացել է Լոնդոնում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար