
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ՀԱԿՈԲ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

5 մայիս, 1948 - 15 փետրվար, 2019
Ծնվել է Բաքվում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը: 1994թ-ից դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, միաժամանակ եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության «Հասարակական գիտությունները և արդիականությունը» (ռուսերեն) ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը: Աշխատությունները վերաբերում են մշակութային մարդաբանությանը, պատմական և քաղաքական հոգեբանությանը: Հեղինակել է բազմաթիվ հրապարակումներ, մենագրություններ և բուհական դասագրքեր: Եղել է տեխնո-հումանիտար հավասարակշռության հիպոթեզի հեղինակը: Այն ենթադրում է, որ վարքի ու մտածողության մշակութային կարգավորիչների զարգացումը կապված է տեխնիկական առաջընթացի հետ: 1994թ-ից եղել է Տիեզերագնացության ակադեմիայի թղթակից-անդամ, 1996թ-ից՝ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի լիիրավ-անդամ, 1998թ-ից՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ-անդամ: Հրատարակվել են նրա «Очерк западных школ социальной психологии» (1975թ.), «Кибернетика и интеграция наук. Об интегративных перспективах системно-кибернетического стиля мышления» (1986թ.), «Интеллект во Вселенной: истоки, становление, перспективы» (1991թ.), «Агрессия, мораль и кризисы в развитии мировой культуры» (1996թ.), «Агрессивная толпа, м ассовая паника, слухи. Лекции по социальной и политической психологии» (2003թ.), «Цивилизационные кризисы в контексте Универсальной истории. (Синергетика - психология - прогнозирование)» (2004թ.), «Психология стихийного массового поведения» (2005թ.), «Антропология насилия и культура самоорганизации. Очерки по эволюционно-исторической психологии» (2008թ.), «Антропология насилия и культура самоорганизации: очерки по эволюционно-исторической психологии» (2012թ.), «Hелинейное будущее» (2013թ.), «История, философия и методология науки и техники, учебник для магистров» (2014թ., համահեղինակ), «Нелинейное будущее. Мегаистория, синергетика, культурная антропология и психология в глобальном прогнозировании» (2014թ.) աշխատությունները: 1990թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է նաև «Դուբնա» միջազգային համալսարանի և ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր: Մահացել է Մոսկվայում: