
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԱՐՄԵԼԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1945թ. հունվարի 14-ին, Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: 1962թ-ից աշխատում է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Սյուզի), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), Ա.Չեխովի «Արջը» (Ելենա Պոպովա), Ա.Բարսեղյանի «Ծաղկասար» (Սիրուշ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), «Հավերժական սիրո գաղտնիքը» (Արմենուհի), Ի.Բուկովչանի «Լուիջիի սիրտը» (Իզաբելլա), Հովհաննես Թումանյանի պոեմների ու պատմվածքների հիման վրա գրված «Մեծ լոռեցին» (Անուշ), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Ֆրանսուազա), Տ.Վարդազարյանի «Ադելաիդան նորահարս» (Ադելաիդա), Ժ.Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը» (Արուս), «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (Թագուշ), Ա.Այվազյանի «Դիպլիպիտո» (Շուշան), Հ.Թումանյանի «Գիքոր» (Սալոմե, Նատո), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Ռուքայա), Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Վենեսուելա), Մ.Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին» (Ցիցա) և այլն: 2008թ. արժանացել է Արցախի վաստակավոր արտիստի կոչման: