Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԱՐԾՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 21-ին, Հայաստանի Կապան քաղաքում։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո, կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ։ Դրան զուգահեռ նաև փորձել է իր ներուժը դրսևորել բազում այլ ասպարեզներում։ Երգի ու երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ վաղ տարիքից։ 2012թ. դարձել է «Jazz Parking» նախագծի անդամ։ Նույն թվականին հաջողությամբ մասնակցել է նաև միջազգային «The Voice» նախագծի ռուսական տարբերակին։ Կարճ ժամանակահատվածում ճանաչում է ձեռք բերել և սիրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում։ Պարբերաբար հանդես է եկել նոր երգերով ու կատարումներով, որոնց շարքում են եղել ինչպես ժողովրդական և գուսանական մի շարք երգեր («Դու իմ մուսան ես», «Թամամ աշխարհ», «Արի, արի»), այնպես էլ՝ էստրադային («Why», «No fear», «I Say Yes», «Сестры по духу») և այլն։ Մասնակցել է համերգների և երաժշտական փառատոների ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այլև՝ Հայաստանում։ 2016թ. վերադարձել է Հայաստան և մասնակցել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» համահայկական երաժշտական նախագծին։ Ողջ նախագծի ընթացքում, ստանալով ժյուրիի և հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները և վայելելով երկրպագուների սերը՝ հնարավորություն է ստացել Հայաստանը ներկայացնելու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ին, որտեղ եզրափակիչ փուլում զբաղեցրել է 18-րդ տեղը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար