Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Երգահան, երաժշտագետ

Ծնվել է 1958թ. հուլիսի 16-ին, Հայաստանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1981թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգահանական և խմբավարական բաժիններ։ 1986թ. ավարտել է երեք ֆակուլտետ՝ կոմպոզիտորական, դիրիժորական, երաժշտագիտական։ Սովորելուն զուգընթաց դասավանդել է երաժշտական դպրոցում, աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության մեթոդ կենտրոնում, որպես ավագ գիտաշխատող, ապա աշխատել է պետական կոնսերվատորիայում, որպես ֆոլկլորի բաժնի վարիչ։ Դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հետո ղեկավարել տեղի երաժշտական դպրոցը։ 1992-94թթ գտնվել է ԱՄՆ-ում, հայկական համայնքի հետ իրականացնելով զանազան մշակութային ծրագրեր։ 1995թ. աշխատել է ՀՀ կրթության նախարարությունում, որպես ծրագրամեթոդական վարչության պետ։ 1998թ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որպես «Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման» վարչության պետ։ 2000թ-ից ընդհատումներով աշխատել է դպրոցում երաժշտական ծրագրերի ղեկավար, հետո դարձել է «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ է: Տարեկան երկու անգամ կազմակերպել է համերգաշարեր, որոնցում հնչել են ժամանակակից հայ կոմպոզիտորների, նաև երիտասարդների ստեղծագործությունները։ 2007-10թթ հիմնականում աշխատել է հայկական էպոսի վրա։ Նրա «Սասունցի Դավիթ» երաժշտական մոնումենտալ ստեղծագործությունը բաղկացած է 110 համարից, օգտագործված են ազգային հին նվագարաններ, որոնց մեծ մասը վերականգնվել և պատրաստվել է առաջին անգամ՝ ըստ միջնադարյան ձեռագրերի և այլ աղբյուրների։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար