Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 11-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Սովորել է տեղի թիվ 41 դպրոցում, ապա Ն.Գոգոլի անվան թիվ 37 ճեմարանում։ 1988-93թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի փաստագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետում, որտեղ ստեղծել է «Առակների դպրոց» լաբորատորիան։ Որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ հանդես է եկել «Ձեռքի ափեր» (1994թ.), «Տեղ երկրի վրա» (2001թ.) ֆիլմերում: 1994թ. «Ձեռքի ափեր» ֆիլմի համար արժանացել է «Նիկա» կինոմրցանակի (լավագույն փաստագրական ֆիլմ), Մոսկվայի «Սուրբ Աննա» ուսանողական աշխատանքների մրցույթի «Էյ Բի Էյ» ստուդիայի հատուկ մրցանակի, Բեռլինի միջազգային կինոփառատոնի երիտասարդական ֆիլմերի ֆորումի Վ.Շտաուդտի անվան մրցանակի, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի «Հանձնաժողովի համակրանք» մրցանակի, Կոպենհագենի միջազգային կինոփառատոնի մրցանակի, Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի Սաթյաջիթ Ռեյի անվան մրցանակի, Տաորմինի միջազգային կինոփառատոնի հանձնաժողովի հատուկ մրցանակի, Մյունխենի Ուսանողական աշխատանքների միջազգային կինոփառատոնի հանձնաժողովի հատուկ մրցանակի: 2001թ. «Տեղ երկրի վրա» ֆիլմի համար արժանացել է Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակի և մասնակցել է Կաննի և Իտալիայի «Բելարիա» միջազգային կինոփառատոներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար