ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում: 1997-2001թթ ուսանել է Սայաթ-նովայի անվան երաժշտական դպրոցում։ Բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի քաղաքագիտության  բաժնում: 2010-12թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2013թ. տեղափոխվել է Անգլիա, որտեղ ուսանել է Լոնդոնի «West London College»-ում՝ ստանալով գիտությունների մագիստրոսի կոչում։ 2014-17թթ ուսանել է ԵՊԼՀ-ին կից հանրային ռեսուրսների կառավարման ֆակուլտետում՝ ստանալով երկրորդ մագիստրոսական աստիճանը։ 2005թ-ից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում ռոք երաժշտության զարգացման և տարածման գործում: 2007թ. Մկրտիչ Քալաջյանի, Վարդգես Հովեյանի և Ալեքսան Արշամյանի հետ համատեղ հիմնել է «Ֆեյրուինդ» հայկական ալտերնատիվ ռոք խումբը և սկսել հանդես գալ հեղինակային ստեղծագործություններով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող համերգների և փառատոների ընթացքում: 2008թ. և 2009թ. Երևանում մասնակցել է «Rock for Students» ռոք-փառատոնի կազմակերպմանը։ Կարևորել և սատարել է հայկական ռոք երաժշտության ոլորտում հայոց լեզվի և հայերենով գրված երգերի ավելանալուն միտված քայլերն ու նախագծերը: Երաժշտական առօրյայից զատ նաև 2006-12թթ եղել է ՀՀ լողի հավաքականի անդամ և արժանացել սպորտի վարպետի կոչման։ 2012-17թթ եղել ՀՀ ջրագնդակի հավաքականի կապիտան։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար