Եսայի Նչեցի

Լեզվաբան, մատենագիր, եկեղեցական գործիչ

Հովհաննես Քոլոզյան

Հայագետ, պատմաբան

Սրապիոն Հեքիմյան

Դրամատուրգ

Եղիշե Մադաթյան

Գրականագետ, թարգմանիչ

Սեյրի

Բանաստեղծ, արձակագիր

Արա Գյուլեր

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Վահե Գոդել

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Հովհաննիսյան

Պետական գործիչ, գրող

 

 

 

 

ՖԵՅՐՈՒԻՆԴ

Ռոք խումբ

Վարդգես Հովեյան՝ վոկալ, կիթառ
Բեն Ֆրունջյան՝ կիթառ, վոկալ
Մկրտիչ Քալաջյան՝ կիթառ
Արտավազդ Բաղդասարյան՝ բասկիթառ
Տիգրան Խաչատրյան՝ հարվածային

Հիմնադրվել է 2007թ. սեպտեմբերի 1-ին, Երևանում, մի խումբ ընկերների կողմից, ովքեր տարիների ընթացքում նվագելով ռոք երաժշտության տարբեր ուղղություններ մշտապես մարդաշատ համերգներ են ունեցել Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր շրջաններում: Խումբը հանդես է եկել հեղինակային հայերեն երգերով, ինչպես նաև արդեն իսկ սիրված և ժողովրդականություն վայելող երգերի սեփական մեկնաբանություններով: Խումբը ստեղծագործում է ալտերնատիվ-ռոք ժանրում: Խմբի անփոփոխ անդամներն են Վարդգես Հովեյանը, Տիգրան Խաչատրյանը և Մկրտիչ Քալաջյանը: Տարբեր ժամանակներում խմբի անդամներ են եղել բաս-կիթառահարներ Ալեքսան Արշամյանը (2007-08թթ), Վաչագան (Կավիճ) Ղարիբյանը (2009-14թթ) և կիթառահար Հրանտ Սահակյանը (2009-11թթ): 2014թ. խմբին է միացել բաս-կիթառահար Արտավազդ Բաղդասարյաը, իսկ 2015թ-ից խմբի կիթառահար և վոկալիստն է նաև Բեն Ֆրունջյանը: Տարիների ընթացքում խումբը ակտիվ գործունեություն է ծավալել համերգներով հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: Հեղինակային երգերով հանդես գալուն համընթաց, 2016թ. խումբը թողարկել է «Յասաման» երգի սեփական մեկնաբանությունը, այդպիսով ներկայացնելով խմբի երաժշտական ոճի ալտերնատիվ-ռոք ժանրից բացի երևանյան, քաղաքային ռոք ուղղվածությունը: 2017թ. խմբի «Սիրո գիշեր» երգի տեսահոլովակը առաջադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում: Համերգային ակտիվ գործունեությանը զուգընթաց խումբը հաամգործակցել է տարբեր անվանի երաժիշտների, ռեժիսորների հետ՝ իրականացնելով համատեղ նախագծեր, հայկական և հայերեն ռոքի հանդեպ հանրության ուշադրությունը էլ ավելի գրավելու նպատակով: 2019թ. խումբը ներկայացնելու է իր առաջին հեղինակային «Մյուզիք» ձայնասկավառակը, ինչից հետո մենահամերգներ է ունենալու Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար