Եղիշե Դուրյան

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

Վիլյամ Հայկազյան

Կինոռեժիսոր

Արթուր Թարխանյան

Ճարտարապետ

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ֆելիքս Մելոյան

Գրաքննադատ

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

Պողոս Բիազբեկյան

Օպերային երգիչ

Արփի Հարությունյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԲԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Ծնվել է 1942թ. հունվարի 20-ին, Նոր Ջուղայում։ Սովորել է հայկական Քուշեշ Դավթյան դպրոցում: 1966թ. ավարտել է Լոնդոնի ֆիլմարվեստի դպրոցը։ Ուսման տարիներին նկարահանել է Գրիգոր Զոհրապի «Դիմակ» և Հովհաննես Թումանյանի «Փարվանա» (ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնում) կարճամետրաժ ֆիլմերը։ Թեհրանում հիմնադրել է «Արմեն» (1960թ.), «Բարգահե Նեմայեշ» (1969թ., ռեժիսոր՝ մինչև 1976թ.) թատրոնները: 1977թ-ից աշխատել է «Չարսու» թատրոնում, 1970-71թթ համագործակցել է ռեժիսոր Փիթեր Բրուքի հետ: 1979թ. հաստատվել է Փարիզում, որտեղ 1983թ. նկարահանել է «Թե ինչպես է մորս այրված գոգնոցը տարածվում իմ կյանքում» ֆիլմը: Բեմադրել է Ա.Ադամովի («Հենց այնպես, ինչպես որ եղել ենք»), Լևոն Շանթի, Հենրիկ Իբսենի («Փոքրիկ Իվլոֆը»), Փիթերի Գիլի («Մեռյալ լռություն»), Ալբերտ Քամյուի, Անտոն Չեխովի և այլոց ստեղծագործություններից՝ հիմնականում պարսկերեն, անգլերեն: Բեմադրել է Լևոն Շանթի, Վազգեն Շուշանյանի գրվածքների և Արշիլ Գորկու նամակագրությունների հիման վրա (իր սցենարներով) ներկայացումներ: Բեմադրություններով շրջագայել է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ 1991թ. այցելել է Հայաստան։ Համագործակցել է Փիթեր Բրուկի, Երժի Գրուտովսկու հետ: Նկարահանել է նաև «Աղբյուր» (ըստ Մկրտիչ Արմենի, 1971թ.), «Ղևբոսն որ անվանվեցավ Թադեոս» )1966թ., վավերագրական), «Դիմակ» (կարճամետրաժ), «Փարվանա» և այլ ֆիլմեր: 1968թ. արժանացել է Իրանի հեռուստամրցանակի, ապա՝ «Շիրազի արվեստ» փառատոնի մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար