Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԹԱՅՄ ՐԻՓՈՐԹ

Ջազ խումբ

Խաչիկ Սահակյան` ստեղնաշար
Արմեն Հյուսնունց` սաքսոֆոն
Վարդան Առաքելյան` բաս կիթառ
Վարդան Գրիգորյան` դուդուկ, զուռնա
Էդուարդ Հարությունյան` հարվածային
Արման Ջալալյան` հարվածային

Հիմնադրվել է 1997թ., Խաչիկ Սահակյանի և Արմեն Հյուսնունցի նախաձեռնությամբ: Օրթոդոքսալ էթնո ջազ կատարող միակ հայկական ջազ նվագախումբն է: Հետագայում դուետին միացել են Ալեքսանդր Գրիգորյանը և Վարդան Առաքելյանը: Սկզբում խումբը ելույթ է ունեցել «Ջազ-քառյակ Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ» անվամբ, իսկ տարվա վերջում անվանվել է «Time Report»: 1999թ. խմբին միացել է պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը: Հարվածային գործիքների երաժիշտ Ալեքսանդր Գրիգորյանին 2000թ-ից փոխարինել է թմբկահար Արման Ջալալյանը: 2006թ. կվինտետին է միացել նաև դուդուկահար և զուռնահար Վարդան Գրիգորյանը: Խմբի անդրանիկ ելույթը կայացել է 1998թ. հոկտեմբերին: Նույն բեմում ելույթներ են ունեցել Չիկ Կորիայի, Բիլի Կոբեմի, Կլարենս Ջոնսոնի, Գեորգի Գարանյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Մարկ Ջոնսոնի և այլ հանրահայտ երաժիշտների ու կատարողների հետ: 1998թ. աշնանը խումբը ձայնագրել է առաջին «Երգեր առանց խոսքերի» ալբոմը, որը թողարկվել է ԱՄՆ-ում: 2001թ. թողարկել է «Return» ալբոմը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին: Վերջին մի քանի տարիների ընթացքում սեքստետը թողարկել է նաև լավագույն ստեղծագործություններն ընդգրկող երկու ժողովածու: