Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆ

Արվեստաբան, թարգմանիչ

Ծնվել է 1956թ. օգոստոսի 11-ին, ՀՀ Սիսիան քաղաքում: 1960թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-78թթ՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում: 1978թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981թ-ից՝ խորհրդի անդամ: 1989թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1991թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008թ. և 2013թ. վերընտրվել է նույն պաշտոնում: 2003թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է: 2005թ. որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010թ.՝ գլխավոր գիտաշխատող: 1995թ. ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009թ-ից՝ նախագահի տեղակալ: 1986թ-ից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996թ-ից՝ Երևանի պետական համալսարանում: 2007թ. Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (2007թ-ից՝ պրոֆեսոր): 2015թ. նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության - 030 մասնագիտական խորհրդի անդամ, 2016թ.՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով):  Հեղինակել է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գիրք ու մենագրություն, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում: Եղել է առաջինը, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը: Ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009թ.), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011թ., 2013թ., 2015թ.) և «Հանրապետության նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-09թթ) հանձնախմբերում: Հրատարակվել են նրա «Մարտիրոս Սարյան: Կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1980թ., համահեղինակ՝ Մ.Ղազարյան), «Հայաստանի երիտասարդ նկարիչները» (1987թ.), «Մարտիրոս Սարյան. վաղ շրջանի գործունեությունը» 1992թ., ռուսերեն, «Երվանդ Քոչար» 1999թ., ռուսերեն, «Հայերը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթօջախներում (19-20-րդ դարեր)» (2004թ., համահեղինակ՝ Ա.Տեր-Մինասյան), «Փարավոն Միրզոյան» (2005թ., համահեղինակներ՝ Է.Միանսարյան և Լ.Չուգասզյան), «Հայ արվեստի պատմություն» (2009թ., համահեղինակներ՝ Հ.Հակոբյան, Մ.Հասրաթյան, Վ.Ղազարյան), «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում (1828-1991)» (2009թ.), «Քաջազի մշտավառ կանթեղը» (2009թ.), «Վարդգես Սուրենյանց (1860-1921)» (2010թ.), «Երվանդ Քոչարի տարածության մեջ» (2013թ.), «Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից» (2015թ., համահեղինակ՝ Ա.Ասատրյան) և այլ աշխատություններ: Կատարել է նաև թարգմանություններ՝ «Ռուսական պոեզիայի գանձարանից» (2013թ.), «Հայոց ցեղասպանության արձագանքները ռուսական պոեզիայում» (2013թ., Իվան Բունինից, Վալերի Բրյուսովից և Արսենի Տարկովսկուց), Վալերի Բրյուսովի «Հայաստանին» (2014թ.), «Ռուսական պոեզիայի գանձարանից. Միխայիլ Լերմոնտով-200» (2014թ.), Վլադիմիր Նաբոկովի և Արսենի Տարկովսկու «Բանաստեղծություններ» (2014թ.) և այլն: Անդամակցում է նաև ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդին և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյին, Հայաստանի նկարիչների միության վարչությանը: Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում: 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2003թ-ից ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի, 2004թ-ից ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի, 2007թ-ից Հումանիզմի պրոբլեմների նախագահության, 2008-ից Հայաստանի նկարիչների միության վարչության, 2009թ-ից Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից, 2011թ-ից Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից, «Հումանիտար և հասարակական գիտութունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» հանձնախմբի, 2014թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: 2005թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2008թ.՝ ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.՝ ՀՀ պետական մրցանակի, 2012թ.՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրի, 2016թ.՝ ՀՀ ԳԱԱ վաստակագրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար