
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԱՐԱՅԻԿ ԱԼԵՔՅԱՆ

Ծնվել է 1959թ. օգոստոսի 9-ին, ՀՀ Վեդի քաղաքում: 1979թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1985թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1986-89թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիբանան, Վրաստան, Բելգիա, Ռուսաստան): Աշխատանքներից են՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը Արարատում, Վեդիում, Երևանի Շ.Ազնավուրի հրապարակում տեղադրված մի շարք քանդակներ (ձի, ուղտ, կարիճ, միջատ, արջ) և այլն: 2002թ. արժանացել է «Վահագն» մրցանակի՝ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար: 2005թ. Սուրեն Տեր-Գրիգորյանի «Երկաթից ծնվածը» քանդակագործի արվեստի մասին պատմող ֆիլմը Փարիզում արժանացել է «Էպոնա» միջազգային փառատոնի Գրան Պրի մրցանակի: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: