ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆ

Ուդահար

15 հունվար, 1934 - 8 օգոստոս, 2009

Արամ Մելիքյան

Ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը, երգել է երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։ Համարվել է լավագույն քուրդ երգիչներից և երաժիշտներից մեկը։ Ձայնագրել է շուրջ 15 փայնասկավառակ, շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։ Եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդը, Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը։ Մահացել է Աթենքում։ Ցանկացել է թաղվել Դիարբեքիրում, սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվել է նրա խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար