ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍ

Արձակագիր, կինոգետ

Արամ Ավետիսյան

Ծնվել է 1990թ. մայիսի 25-ին, Երևանում։ 2007թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը։ 2008-10թթ ծառայել է Հայաստանի ռուսական սահմանապահ զորքերում։ 2010-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2012թ-ից աշխատում է գրախանթում՝ որպես գրքի խորհրդատու։ Մասնակցել է «Կինոաշուն» փառատոնին, որտեղ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի վերլուծականների համար պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել և ստացել պատվոգրեր։ Որպես գրող և կինոգետ տպագրվել է տարբեր ամսագրերում։ Գրել սկսել է 17 տարեկան հասակից: Առաջին քայլերն սկսել է բանաստեղծություններ գրելով։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է «Անդին» ամսագրում, կոչվում է «Նիցշեի տանը»: «Կույր կետադրություն»-ը գրողի առաջին գիրքն է, որում էսսեներն ամփոփված են երեք խորագրերի ներքո՝ «Տեսունակ կուրություն», «Անհետացող քաղաքի քարտեզը» և «Կետադրության համընդհանուր պատմություն»։ Գիրքը վերատպվել է երեք անգամ: Առաջին անգամ տպագրվել է «Լուսաբաց» հրատարակչությունում, երկրորդ և երրորդ անգամ՝ «Անտարես» հրատարակչության կողմից։ 2018թ. «Կույր կետադրություն»-ը հայտնվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում։ «Կույր կետադրություն»-ը եղել է 2018թ. «Անտարեսի» «21-րդ» մատենաշարի տարվա ամենաշատ վաճառված գիրքը։ Ռուսական «Նովայա լիտերատուրա» ամսագրում տպագրվել է գրողի «Կիկլոպի ֆուտուրիստական երազները» (ռուսերեն) հավաքածուն։ 2016թ. «Անդին» ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ նախորդ տարիներին ամսագրում հրապարակած իր էսսեների և մասնավորապես «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0-ի» համար ստացել է Սլավիկ Չիլոյանի անվան տարվա հայտնություն մրցանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար