Մերզա Գյուլա

Հայագետ

Զարզանդ Դարյան

Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան

Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան

Գրականագետ

Լևոն Բոյաջյան

Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Մկրտչյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան

Թարգմանիչ

Նաիրա Պետրոսյան

Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Գրող, լրագրող, գեղանկարիչ

Ծնվել է 1976թ. հունվարի 18-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Հ.Թումանյանի անվան դպրոցում։ Ուսմանը զուգահեռ նույն դպրոցում աշխատել է որպես կերպարվեստի ուսուցիչ։ 1991-95թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1995թ. աշխատել է Երևանի «Հայ երիտասարդական առաջադիմություն և համագործակցություն» հասարակական-բարեգործական կազմակերպությունում, որպես արտաքին կապերի և լրատվության բաժնի տնօրեն։ Գյումրիում հիմնադրել է «Հայդուկներ» մանկապատանեկան-հասարակական կազմակերպությունը, եղել է «Պայքար» թերթի խմբագիրը։ 1995թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, այնուհետև տեղափոխվել Շիրակի թեմի հոգևոր ճեմարան։ 1996թ. եղել է Շիրակի թեմի հոգևոր ճեմարանի «Ընծայարան» ամսաթերթի խմբագիրը։ 1996թ. համագործակցել է Գյումրու «Առաքելություն» պաշտոնաթերթի հետ և եղել նրա կոմերցիոն և իրավագիտական բաժնի խմբագիրը։ 1997թ. եղել է Գյումրիում ստեղծված Շիրակի մարզային «Մարդ և զարգացում» հասարակական կազմակերպության «Հայրենիք-Սփյուռք» հայրենակցական հանձնախմբի պատասխանատու նախագահը։  Զինված ուժերում ծառայությունից հետո որպես կերպարվեստի ուսուցիչ աշխատել է Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» կրթահամալիրում։ 2001թ-ից աշխատում է Գյումրիի Հ.Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ (այժմ 3 ավագ) դպրոցում և հանդիսանում է «Հայացք» մանկապատանեկան պարբերականի խմբագիրը։ ՀՅԴ անդամ է։ 2009-10թթ եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պատանեկան և երիտասարդական հարցերով Շիրակի մարզային պատասխանատուն։ Հրատարակվել են նրա «Լիսբոնի իմ ընկերները» (2013թ.), «Աստվածադուռ. հայոց արիական դիցարան» (2015թ.), «Լիբանանի մեկ օրս 100 տարի» (2015թ.) գրքերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար