Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղանկարիչ, արվեստաբան

Ծնվել է 1973թ. ապրիլի 2-ին, Երևանում: Արվեստաբան Հրավարդ Հակոբյանի որդին է: 1990-97թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 2001թ. կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2002թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2008-17թթ ղեկավարել է համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը, 2017թ-ից գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է: 2017թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (2018թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք արվեստագիտական և մեթոդական աշխատություններ՝ «Ծովանկարիչ Վարդան Մախոխյան» (մենագրություն, 2004թ.), «Գույնի ու երևակայության գործոնները նկարչության ուսուցման դասընթացում» (2006թ.), «Վարդան Մախոխյան» (պատկերագիրք, 2006թ.), «Արսեն Շաբանյան» (պատկերագիրք, 2009թ.), «Բաղեշի Ամիրդոլու համալսարանը և կերպարվեստը այդ կրթարանում. 17-րդ դար» (2012թ.), «Նկարչությունը հայկական դպրոցում. 17-19-րդ դարեր» (2015թ.), «Հայազգի ծովանկարիչները» (2017թ.): Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: 2002թ. Հայաստանի նկարիչների միության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին ստացել է մրցանակ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում (2001թ.), Երևանում (2011թ., 2013թ., 2014թ.): Ստեղծագործություններից են՝ «Հորս դիմանկարը» (1998թ.), «Մայրս» (2002թ.), «Դեպի գյուղ» (2003թ.), «Ծաղկավաճառուհիները» (2011թ.), «Հաց են թխում» (2014թ.), «Պատարագ» (2015թ.), «Լողափին» (2017թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար