Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐԱ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Գեղանկարիչ, մշակութաբան

11 սեպտեմբեր, 1953 - 1 դեկտեմբեր, 2003

Ծնվել է Երևանում։ Եղել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի որդին: 1970թ. ավարտել է ֆիզիկոմաթեմատիկական թեքումով դպրոց և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ 1975թ. ավարտել է համալսարանն ու ստացել ֆիզիկոս-տեսաբանի որակավորում։ Որպես գիտաշխատող մի քանի տարի աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1982-2003թթ դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Եղել է նույն կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, դասավանդել է արվեստի պատմություն, կրոնի պատմություն, կերպարվեստ և մշակութաբանություն: 1992-97թթ ապրել և աշխատել է Գերմանիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում։ Եղել է «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութային եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիրը: Թարգմանությունների հեղինակ և համահեղինակ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ և գրքերի խմբագիր: Նրա աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կասելում, Ֆրայբուրգում, Շտուտգարտում (1992-97թթ), Երևանում (2001թ., 2004թ.): Թարգմանել է Ռ.Շտայների «Ազատության փիլիսոփայություն», Վասիլի Կանդինսկու «Հոգևորն արվեստում» (համահեղինակ) երկերը։ 2002թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար