ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Երևանում: 1992-98թթ սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետում: «Մարսելի պատմական կենտրոնի վերակառուցման նախագիծ» ծրագրի շրջանակում 1997թ. ստաժավորել է անցել Ֆրանսիայում: 1998թ. վերապատրաստվել է Հնդկաստանում Նյու Դելի մարդկային տարաբնակեցման ղեկավարման ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է քաղաքաշինության ղեկավարման հիմնախնդիրները: 1998-2000թթ սովորել է Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտում: 2001թ. Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2016թ. Կալիֆորնիայի ճարտարապետների պալատի կողմից ստացել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծման արտոնագիր: 2001-02թթ եղել է «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոցի» ճարտարապետ, 2002-06թթ՝ Բար Հարբոր քաղաքի «Ռոք Քայվանո արքիթեքթս» արվեստանոցի ճարտարապետ, 2006-08թթ՝ Չիկագոյի «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոցի ճարտարապետ, 2008-12թթ՝ Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավար: 2012-18թթ ԱՄՆ-ում հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը: Նախագծել է մի շարք կառույցներ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում և այլուր: Նշանակալի կառույցներից են՝ «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամրջի մատույցները, «Պորտլանդ Միլուոկե» կամուրջը, Չիկագոյում «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենքը, բնակելի շենքի նախագիծ Բերքլիում, բազմաֆունկցիոնալ շենքի նախագիծ Սան Ֆրանցիսկոյում և այլն: 2018-19թթ եղել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար