
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱՌՆՈԼԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծնվել է 1949թ. փետրվարի 6-ին, Ստեփանակերտում: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանը, 1977թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: Դասավանդում է Տող գյուղի արվեստի դպրոցում: Արցախյան շարժումից հետո սկսել է զբաղվել քանդակով: Աշխատել է փայտով, կավով: Ստեղծել է գեղանկարներ, գրաֆիկական գործեր («Ագրեսիա», «Շուշի», «Թունել», երեքն էլ՝ 1995թ.), քանդակներ («Քանդակ», 1989թ., փայտ, «Մարդը թիկունքով», 1999թ., շամոտ, «Հաղթանակ», 2000թ., գիպս, և այլն): Մասնակցել է ցուցահանդեսների Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում և նախկին ԽՍՀՄ այլ քաղաքներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում (1986թ.), Երևանում (1993թ.): Գործերից պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: