Շառլ Ադամյան

Գեղանկարիչ

Նոր-Այր

Արձակագիր

Գևորգ Հայրյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուզան Ֆրանգուլյան

Կինոռեժիսոր

Գևորգ Տիրացյան

Հնագետ, պատմաբան

Հարություն Հովնաթան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արտեմ Հարությունյան

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Սուրեն Բաբայան

Կինոռեժիսոր, դերասան

Գագիկ Մկրտչյան

Հաղորդավար

Նորայր Քարտաշյան

Դուդուկահար, երաժիշտ

Աղվան Մինասյան

Բանաստեղծ

Աշոտ Մելոյան

Դերասան

Գագիկ Թադևոսյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ԱՇՈՏ ԼՈՒՍԵՆՑ

Բանաստեղծ, թարգմանիչ

11 սեպտեմբեր, 1911 - 8 հոկտեմբեր, 1986

Աշոտ Ղարագյոզյան

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի Հավարիք (այժմ՝ Ադրբեջանում) գյուղում: 1918թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Արմավիր քաղաք: 1925թ. ավարտել է Արմավիր քաղաքի Մ.Նալբանդյանի անվան հայկական դպրոցը, 1929թ.՝ Դոնի Ռոստովի Ա.Մյասնիկյանի անվան հայկական մանկավարժական տեխնիկումը: 1929-32թթ հայոց լեզու է դասավանդել Արմավիրի և Սոչիի հայկական դպրոցներում: Սկզբում ունեցել է երկու գրական անուն՝ Բայլեր (Բայրոն անվան առաջին մասի և Շիլլեր անվան երկրորդ մասի մեկտեղումը) և Լուսենց՝ (լույս բառարմատով հորինված ազգանուն): Հետագայում նախապատվությունը տվել է Լուսենցին և հայտնի դարձել Աշոտ Լուսենց անունով: 1932թ. աշխատել է Դոնի Ռոստովի «Գրոհ» հայկական թերթում: 1933-34թթ ծառայել է խորհրդային բանակում: 1934-37թթ աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1941-46թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946-59թթ աշխատել է «Գրական թերթ»-ի և «Խորհրդային գրականություն» ամսագրի խմբագրություններում: 1959-72թթ ավագ խմբագիր է եղել «Հայաստան» հրատարակչությունում: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Շինարարության բարիկադներում» (1931թ.), «Երգեր հաղթական վերելքի» (1931թ.), «Երբ խրխնջում են ձիերը» (1932թ.), «Սիրո գիրք» (1948թ.), «Աստղերը կանչում են» (1962թ.), «Հայրենաշունչ» (1969թ.), «Իմ աշխարհը» (1979թ.) երկերը: Ռուսերենից թարգմանել է Ա.Պուշկինի «Երկեր 5 հատորով» (հ.1, 1954թ., հ.2, 1955թ., համահեղինակ), Վ.Լյաշենկոյի «Պատժող քաղաքը» (1964թ.), Չ.Այթմատովի «Երեք վիպակ» (1965թ., համահեղինակ) և այլ երկեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար