Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԷՌՆԵՍՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բանաստեղծ, գրող, լրագրող

1 հուլիս, 1936 - 17 հուլիս, 2008

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղում։ 1960թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Արցախի գյուղատնտեսության մարզային տարբեր կառույցներում։ Դասավանդել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում։ 1988-91թթ աշխատել է «Կարմիր դրոշ», Ասկերանի շրջանի «Խաչեն» և «Բերդ» թերթերում։ Գրել է քնարական ստեղծագործություններ, առակներ, որոնք թարգմանվել և տպագրվել են տեղական և արտասահմանյան հրատարակչություններում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ Հրատարակվել են նրա «Արև և նարինջ» (1970թ.), «Զարթոնք» (1978թ.), «Ուշացած խոստովանություն» (1991թ.), «Հավատքի ոգին» (2004թ.), «Հավատ և սեր» (2006թ.), «Ես դեռ ողջ եմ» (2016թ.) ժողովածուները: Գրել է նաև բանաստեղծություններ` նվիրված Արցախյան ազատամարտին («Արցախ», «Արցախյան աշուն», «Տխուր երգ», «Ես արցախցի եմ», «Այս քաղաքը», «Բերդավան», «Դատիր ինձ, ժամանակ», «Գիտեմ՝ կապրեն այդ օրերը»): Անդամակցել է ԽՍՀՄ ժուռնալիստների, գրողների, Արցախի ու Հայաստանի գրողների միություններին: Մահացել է Ստեփանակերտում: