Նաղաշ Հովնաթան

Նկարիչ, բանաստեղծ

Գևորգ Աբովյան

Երաժշտագետ, թատերական գործիչ

Սեդրակ Տեր-Սարգսենց

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ

Սազայի

Աշուղ

Ակիմ Թամիրով

Դերասան

Նինա Օկսենտյան

Երգեհոնահար

Էլլադա Չախոյան

Օպերային երգչուհի

Իդա Քավաֆյան

Ջութակահար, ալտահար

Աշոտ Համբարձումյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահագն Մարգարյան

Օպերային երգիչ, դերասան

 

 

 

 

ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գրող, լրագրող, թարգմանիչ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 1-ին, Ստեփանակերտում: Բանաստեղծ, գրող, լրագրող Էռնեստ Բեգլարյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը` գրականագետի մասնագիտությամբ: Տպագրվել է 19 տարեկան հասակից: Նրա պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում և ինտերնետ-կայքէջերում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկեսկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում և ռուսաստանյան այլ քաղաքներում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Լոնդոն), ՌՕՈՒ համաշխարհային ծառայության կայքէջերում և այլն: «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի կազմակերպած գրական մրցույթում երկրորդ տեղը գրավելու համար 2006թ. նրան շնորհվել է հիմնադրամի մագիստրոսի կոչում: 2010թ. վերստին դարձել է նշված հիմնադրամի երկրորդ մրցանակակիր: 2008թ. պարգևատրվել է ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմով: Գրողի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009թ. նկարահանվել է Արցախում առաջին խաղարկային ֆիլմը: Տարբեր տարիների աշխատել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» երևանյան թերթերի, «Սնարք» և «ԱրմԻնֆո» հայկական լրատվական գործակալությունների, բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի, ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի թղթակից և այլն: Հանդիսանում է «Ռեգնում» ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում: Անդամակցում է Արցախի ժուռնալիստների միությանը, Ստեփանակերտի մամլո ակումբին, «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիային, Ռազմաճակատային լրագրողների լիգային, Արցախի և Հայաստանի գրողների միություններին, 2015թ-ից՝ Ռուսաստանյան գրողների միությանը: 1998թ-ից նաև Արցախի արտաքին գործերի նախարարության լրատվական-վերլուծական վարչության աշխատակիցն է: 2004թ. լույս է տեսել նրա պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները: 2007թ. հրատարակվել է հումանստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն, իսկ 2010թ.՝ վիպակների և պատմվածքների «Աստղային տղան» ժողովածուն: Մասնակցել է Արցախի պաշտպանությանը, ադրբեջանա-արցախյան պատերազմում ծանր վիրավորվել է: 2013թ-ից Արցախի նախագահի օգնականն է: Հրատարակվել են նաև նրա «Սովորական հերոսներ» (2014թ.), «Ձմեռ պապ» (2014թ.), «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» (2015թ.), «Ղարաբաղյան օրագիր» (2015թ.), «Արծիվ» (2015թ.), «Կյանքի ծարավը» (2017թ.), «Հաղթահարում» (2018թ.) երկերը: 2006թ. պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայությունների համար» մեդալներով, 2007թ.՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով, ինչպես նաև զինվորական, լրագրական ու գրական գործունեության համար զանազան պատվոգրերով ու դիպլոմներով, 2018թ.՝ «Մավլանա Ռումի» ռուս-իրանական ընկերության հուշամեդալի և Արցախի վաստակավոր լրագրողի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար