Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1952թ. հունիսի 1-ին, Երևանում։ 1959-69թթ սովորել է Երևանի Ս.Ալավերդյանի անվան թիվ 97 դպրոցում, 1963-68թթ՝ Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1969-73թթ՝ Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (այժմ՝ Ա.Բաբաջանյանի անվան), 1973-78թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Է.Միրզոյանի (ստեղծագործություն), Ա.Տերտերյանի (գործիքավորում), Գ.Չեբոտարյանի (պոլիֆոնիա) դասարաններում։ 1980թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր՝ նախապատվություն տալով մեծակտավ ժանրերին։ Սկզբնական շրջանում զբաղվել է մանկավարժությամբ՝ դասավանդելով գյուղական դպրոցներում: 1993-2004թթ աշխատել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1994-2000թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի «Շարական» անսամբլի տնօրենը, 1998-2002թթ՝ ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, 2002թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, երաշժտական խմբագիր։ Հեղինակել է «Կապույտ հավերժություն» սիմֆոնիա-կանտատը մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար (1970թ.), «Մագնիֆիկատ» 3 մեներգիչների, երգչախմբի ևնվագախմբի համար (1982թ.), «Ռեքվիեմ» 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին և զոհերի հիշատակին (1984թ.), «Հայկ և Բել» օրատորիան 5 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի (ոչ ավանդական կազմի) համար (1986թ.), «Երգ կռունկի մասին» կանտատը երգչախմբի և նվագախմբի համար (1977թ.), «Շիրազի հիշատակին» կանտատը տենորի, երգչախմբի և նվագախմբի համար (1985թ.), «Ներբող Հայաստանին» 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար (1990թ.), «Պոեմ» բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար (1995թ.), «Շուշիի վերադարձը» կանտատը մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Շուշիի ազատագրման 10-ամյակին (2002թ.) վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Սպիտակ» սիմֆոնիան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, մենակատար ալտի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արևելյան (ժողովրդական) գործիքների նվագախմբի և մնջախաղի թատրոնի համար (1989-2008թթ), «Մոնթե» սիմֆոնիան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1994թ.), «2 կոնցերտ» ալտի և նվագախմբի համար (1974թ., 1981թ.), «Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիան 2 թավջութակի և նվագախմբի համար (1995թ.), «Պարետային ժամ... Ցուրտ ու մութ օրեր...» պոեմը սիմֆոնիկ նվագախմբի համար (1992թ.), «Վարիացիաներ» Ա.Խաչատրյանի թեմայով՝ թավջութակի և նվագախմբի համար (1995թ.), «Էլեգիա և պար» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2008թ.), «Կրկնակի կոնցերտ» գալարափողի և ֆագոտի համար (2009թ.) սիմֆոնիկ ստեղծագործությունները, մի շարք կամերային գործեր, «Օսոն» (4 մաս), «Հայրեններ», «Ափսոսանք», «Ցնորք ծաղիկ», վոկալ շարքեր և ռոմանսներ դաշնամուրի նվագակցությամբ։ Հանդիսանում է Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության հիմնադիրներից (1990-95թթ՝ երաժշտական բաժնի վարիչ)` կազմակերպելով 2 փառատոներ (1991թ., 1992թ.)։ 2001թ. կազմակելպել է Հ.Մեսիայանի անվան փողհարների մրցույթ, 2002թ.՝ Հայ երաժշտության փառատոն: 1978թ. Մոսկվայում արժանացել է Համամիութենական մրցույթի, 1985թ.՝ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչումների, 1983թ., 1993թ. և 1997թ. դարձել Հանրապետական մրցույթների դափնեկիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար