ԴԵՐԵԿ ՇԵՐԻՆՅԱՆ

Դաշնակահար, երաժիշտ

Ծնվել է 1966թ. օգոստոսի 25-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լագունա Բիչ քաղաքում: 5 տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր: 3 տարի սովորել է Բոստոնի «Բերքլի» երաժշտական քոլեջում: Հետագայում ծանոթացել է թմբկահար Բադի Մայլսի հետ, ով նրան 1987թ. ընդունել է աշխատանքի` ռոք և բլյուզ ակումբներում համերգ տալու համար: 1989թ. ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնել է համերգային շրջագայության` ի աջակցություն վերջինիս պլատինի կոչում ստացած «Թրեշ» ալբոմի: 1989-98թթ Կուպերի հետ մասնակցել է 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը: 1991թ. ամերիկյան հանրահայտ «Քիս» խմբի հետ մասնակցել է տուրնեի և ձայնագրել է 3-րդ ալբոմը: 1994թ. «Դրիմ Թիեթր» խմբի հետ մեկնել է շրջագայության: 6 ամիս հետո նրան առաջարկել են դառնալ խմբի լիակատար մասնակից, որից հետո մասնակցել է 2 համաշխարհային շրջագայության և ձայնագրել է 3 ալբոմ ու բաժանվել խմբից: Հետագայում, ավստրալիացի թմբկահար Վիրջիլ Դոնատիի և կիթառահար-վիրտուոզ Տոնի Մակալպինի հետ, ձայնագրել է «Փլանեթ Իքս» ալբոմը, իսկ որոշ ժամանակ անց երաժիշտները ալբոմը վերածել են նույնանուն խմբի, որի հետ Դերեկը ձայնագրել է 3 ալբոմ: 2001թ., «Բլեք ուտոպիա» ալբոմի շրջանակներում, համագործակցել է աշխարհահռչակ երաժիշտների հետ: 2002թ. մասնակցել է շրջագայության Ինգվի Մալմսթինի և Բիլի Այդլի հետ: 2008թ «Պլանետ Իքս» խմբի հետ մասնակցել է Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգին: 2012թ. Երևանում համերգով հանդես է եկել «Դորիանս» ռոք խմբի հետ: Բնակվում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ ունի ձայնագրման ստուդիա` «Լեոպարդ րում»:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար