ԴԱՐՈՆ ՄԱԼԱՔՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1975թ. հուլիսի 18-ին, Լոս Անջելեսում: 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրել են էլեկտրական կիթառ: Դպրոցական տարիներին սովորել է Շավո Օդաջյանի և Սերժ Թանկյանի հետ: Հետագայում ավարտել է Ռուզվելտի անվան դպրոցը: 16 տարեկանից սկսել է նվագել «Hard Rock Band» խմբում: 1990-ական թվականների սկզբին, Սերժ Թանկյանի հետ համատեղ, ստեղծել է «Սոլի» խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ հետագայում խումբը անվանվել են «Սիսթեմ օֆը Դաուն»: Խմբի հետ ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել բազմաթիվ ռոք-փառատոների: 2006թ. Ջոն Դոլմայանի և 3 այլ երաժիշտների հետ համատեղ ստեղծել է «Սքարս օն Բրոդվեյ» խումբը, որը գործել է մինչ 2009թ.: Խմբի հետ 2008թ. թողարկել է նույնանուն ալբոմը: 2010թ-ից «Սիսթեմ օֆը Դաուն» խումբը վերամիավորվել է, որի կիթառահարն է: Զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մեթալ կիթառահարները» ցուցակում: Բնակվում է Գլենդելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար