Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասանուհի

Աննա Աստրախանցևա

Ծնվել է 1973թ. օգոստոսի 26-ին, Ռուսաստանի Սարատով քաղաքում։ Հայրը՝ Միխայիլ Վարդանյանը, վիրաբույժ է, պրոֆեսիոնալ գեղանկարիչ, մայրը՝ ազգությամբ ռուս Լյուդմիլա Վիկտորովնան։ 1994թ. ավարտել է Սարատովի կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը՝ Վալենտինա Երմակովայի դասարանը։ Երկրորդ կուրսից խաղացել է Սարատովի դրամատիկական թատրոնի ներկայացումներում, իսկ ուսումն ավարտելուց հետո՝ 1992-96թթ խաղացել է թատրոնի թատերախմբում։ 1996-98թթ խաղացել է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնում։ 1998թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Աշխատում է Վ.Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են՝ «Ազգային անվտանգության գործակալը 5» (2004թ.), «Ես և դու» (2006թ.), «Անցյալի ստվերները» (2007թ.), «Այգի» (2008թ.), «Աննա Կարենինա» (2008թ.), «Ամեն ինչ սկսվեց Խարբինում» (2012թ.), «Լենինգրադ 46» (2014թ.), «Երկու կին» (2014թ.), «Մաժոր 2» (2016թ.), «Գրանդ» (2018թ.), «Կինը հայելու մեջ» (2018թ.), «Մաժոր 3» (2018թ.) և այլն։ 2008թ. առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակի, որպես «Իվանով» ներկայացման համառեժիսոր («Տակոյ թատրոն», Սանկտ Պետերբուրգ)։ Նույն թվականին էկրան է բարձրացել Սերգեյ Օվչարովի «Այգի» ֆիլմը, որտեղ դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։ Դերասանուհու դերակատարումն արժանացել է կինոքննադատների գնահատանքին։ Խաղացած ներկայացումներից են՝ Մ.Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» (Ելենա), Ք.Պեթոնի «Տորո» (Ռախել), Ռ.Վիտրակի «Վիվատ, Վիկտո՛ր» (Էսթեր), Ա.Չեխովի «Ճայ» (Նինա Զարեչնայա), «Իվանով» (Սառա), Թ.Սթոփարդի «Արկադիա» (Թոմազինա Քավերլրի), Ի.Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (Վերոչկա), Մ.Ֆրիշի «Անդորա» (Բարբլին), Վ.Շեքսպիրի «Փոթորիկ» (Միրանդա), «Միջամառային գիշերվա երազ» (Գերմիա), Գ.Գորինի «Խեղկատակ Բալակիրևը» (Դունյա Բուրիկինա), Ք.Ֆրեշեթի «Ժանը և Բեատրիսը» (Բեատրիս), Ջ.Բայրոնի «Կայեն» (Լյուցիֆեր), Վ.Պելևինի «Դարձվորյակի սուրբ գիրքը» և այլն: 2008թ. արժանացել է «Ամուրյան աշուն» 6-րդ փառատոնի մրցանակի՝ «Այգի» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար: 2014թ. «Ուգրա» 2-րդ միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակի՝ «Երկու կին» ֆիլմում կատարած դերի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար