Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Գևորգ Քրիստինյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան

19 մարտ, 1940 - 5 ապրիլ, 2019

Ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում: Աշխատանքային գործունեություն է ծավալել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Կապանի պետական թատրոնում: Հետագայում դերասանական գործունեությունը շարունակել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կերտել է բազում կերպարներ, որոնցից են` Գ.Գևորգյանի «Սերժանտ Կարո» (Սերժանտ Կարո), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Շոշիա), Ա.Շիրվանզադի «Չար ոգի» (Ոսկան), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Պրոֆեսոր), Հ.Պարոնյանի «Ատամնբույժն արևելյան» (Մարկոս) և այլն: 2015թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալներով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2019թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Մահացել է Երևանում: