Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դերասան, թատերական գործիչ

9 ապրիլ, 1873 - 13 նոյեմբեր, 1949

Ծնվել է Ագուլիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Կրթություն է ստացել Բաքվի Մարդասիրական ընկերության դպրոցում և նույն քաղաքի ռուսական գիմնազիայում: Պատանի տարիքից շատ է հետաքրքրվել դրամատուրգիայով, գրականությամբ: Ռուսերենի լավ իմացության շնորհիվ ծանոթացել է ռուսական և արևելաեվրոպական գրականությանը: 1890-ական թվականների սկզբներից ոչ շատ մեծ դերերով սկսել է մասնակցել հայկական ու ռուսական ներակայացումների: Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, դերեր է ստացել հայկական կայուն թատերախմբերում: Կնոջ` Ազնիվի և մի քանի ընկերների հետ 1900-ական թվականների սկզբներից կազմել է թատերախմբեր և ելույթներ ունեցել Պարսկաստանում, Աստրախանում, Կարսում և Կովկասի տարբեր քաղաքներում: Հայտնի դերասանուհի Սիրանույշը, հետևելով խմբի գործունեությանը, առաջարկել է նրան համագործակցել իր հետ: Վերջինիս հետ մասնակցել է տարբեր հյուրախաղերի: Սիրանույշի հետ աշխատանքը նաև բեմական դպրոց է եղել նրա համար: 1914թ. Զարիֆյան-Սևումյան խմբի հետ ելույթներ է ունեցել Կոստանդնուպոլսում: 1919թ. նշվել է դերասանի բեմական գործունեության 25-ամյակը: 1921թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Բուլղարիա, տվել է մի քանի ներկայացումներ այնտեղ գտնվող գաղթական հայերի համար: Խումբն այստեղ մեծ հաջողությամբ բերադրել է Ա.Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», ինչպես նաև` «Տրիլբի», «Կույր ջութակահարը», «Հայրենական տուն» պիեսները: Բուլղարիայից խումբը մեկնել է Ռումինիա: Այս ընթացքում խմբի հետ համագործակցելու առաջարկներ են արել Հովհաննես Աբելյանն ու Սիրանույշը: 1922թ. խումբը գործել է Զմյուռնիայում, հետո` Եգիպտոսում: 1923թ. խմբի հետ մեկնել է ԱՄՆ: Հիմնական գործունեությունն «Անդրանիկ» թատերախումբը ծավալել է հենց ԱՄՆ-ում` հանդես գալով հայաշատ մի շարք քաղաքներում` հիմնականում ապրելով և ստեղծագործելով Լոս-Անջելեսում: Ե՛վ «Անդրանիկ» թատերախմբի բեմադրած ներկայացումներում, և՛ տարբեր հայտնի դերասանների հետ համագործակցության ընթացքում խաղացել է մի շարք գլխավոր դերեր, որոնք ժամանակի մամուլում մեծ արձագանք են գտել: Առավել հայտնի դերերից են՝ «17 տարեկանները» (Ֆրեդեր), «Կույր ջութակահարը» (Միշել, կույը ջութակահար), Ա.Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Սուլեյման խան, Գլախա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Շիլլերի «Ավազակները» (Ֆրանց), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ժ.Սարդիի «Աստված և սատանա» (Սատանա), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Տեր Աբրահամ, ապստամբության ղեկավար), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), «Կայսր» (Նիկեֆոր), Ա.Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» (Հայր Դյուվալ), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Գիժ Դանիել), «Նամուս» (Բարխուդար), Հ.Զուդերմանի «Հայրենական տուն» (Շվայցեր), Ջ.Մորիերի «Տրիբլի» (Սվենգալի), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո) և այլն: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար