Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

12 հունիս, 1939 - 1 հուլիս, 2000

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956թ. ավարտել է Լենինականի թիվ 4 միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1953թ. նյութական անհրաժեշտությունից ելնելով պատանի հասակից ուսմանը զուգընթաց աշխատանքի է անցել Լենինականի «Կարմիր նոյեմբեր» կահույքի ֆաբրիկայում՝ աշակերտելով գյումրեցի վարպետներին։ Հետագայում կատարելագործել է սովորածը՝ դրվագելով փայտի վրա, որն արժանացել է հասարակության բարձր գնահատանքին։ 1964թ. աշխատանքի է անցել Մ.Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում որպես նկարչության ուսուցիչ։ 1970-72թթ դպրոցում նրա ջանքերով ստեղծվել է պատկերասրահ, որը եղել է առաջին գեղարվեստի կենտրոնը քաղաքում։ 1974թ. Լենինականում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը, 1977թ. Երևանում բացվել է նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսը։ 1967թ. առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ նկարիչների համամիութենական ցուցահանդեսին։ Նկարել է հայրենի բնապատկերները՝ լեռները և դաշտերը, նկարել է նաև դիմանկարներ, Հայոց ցեղասպանությունը (1915թ.) պատկերող նկարներ՝ «Կոմիտասը և եղեռնը», «Անտունի» և այլն։ 1967-86թթ մասնակցել է Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին՝ արժանանալով դիպլոմների, նաև՝ դափնեկրի կոչման: 1967-86թթ մասնակցել է Հայաստանի արվեստը ներկայացնող խմբային ցուցահանդեսների Շրի Լանկայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Սիրիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իտալիայում, Կիևում, Թբիլիսիյում, Վիլնյուսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վարշավայում։ 1974թ. դարձել է Խորհրդային Միության նկարիչների «փառք աշխատանքին» մրցույթի մեդալակիր։ 1988թ. ավերիչ երկրաշարժի պատճառով փլվել է նրա ստեղծած պատկերասրահը, որի հետևանքով շատ նկարներ վնասվել են, շատերն էլ չեն գտնվել։ 1988-97թթ, չնայած Գյումրիում տիրող հետերկրաշարժյան իրավիճակին, մեծ դժվարությամբ մի փոքրիկ սենյակում շարունակել է ստեղծագործել։ Գեղանկարչությունից բացի գրել է նաև բանաստեղծություններ։ Նրա բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2002թ.։ Մահացել է Գյումրիում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար