Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՅԼԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1978թ. հուլիսի 20-ին, Բեյրութում։ Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում, ապա տեղափոխվել Կանադա և ուսումը շարունակել Մոնրեալի Սբ. Հակոբ վարժարանում: Վերադառնալով Լիբանան՝ սովորել է Լիբանանի Հայ Ճեմարանում: Ավարտել է նաև Լիբանանի «Մոդեռն» ուսումնարանը, ապա երկու տարի շարունակել է «Ս.Ժոզեֆ» համալսարանի կինոյի բաժնում: Այնուհետև մեկնել է Փարիզ, ուր մնացել է 5 տարի ու հաճախել հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորբոնի համալսարանի կինեմատոգրաֆի բաժին, ստացել է «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտությունը։ 1996թ. արժանացել է «Սելին Դիոն» մրցանակին։ Հինգ տարի ի վեր համերգներով ելույթներ է ունեցել լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ։ 1997թ. ձայնագրել է իր առաջին երգը (Լամմա) արաբական ջազ ոճով, ապա Լիբանանից Դուբայ տեղափոխվելով՝ աշխատել է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ավարտին է հասել 2008թ. և անվանվել Միտան (Իմ տուն)։ Ալբոմը 2009թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակի։ 2011թ. մասնակցել է Բեյրութի Երաժշտության և արվեստի փառատոնին: Բնակվում է Դուբայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար