ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Բանաստեղծ

18 սեպտեմբեր, 1970 - 30 օգոստոս, 1993

Ծնվել է Հայաստանի Սիսիանի շրջանի Լծեն գյուղ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1989թ. ավարտել է Սիսիանի պոլիտեխնիկումը։ 1989-90թթ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1990թ. մեկնել է Արցախյան ռազմաճակատ, դարձել «Սիսական» կամավորական ջոկատի ազատամարտիկ, մարտնչել եղբոր՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ։ Մասնակցել է Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական և Լաչինի ազատագրական մարտերին: Հեղինակել է հայրենիքին և ազգային-ազատագրական պայքարին նվիրված «Տապանագիր» (1994թ.) և «Սուր և խաչ» (1997թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Զոհվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղում։ Նրա կյանքն ու գործունեությունը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Սամվել Թադևոսյանի 2006թ. նկարահանած «Չկրակված փամփուշտներ» ֆիլմում: Իսկ բանաստեղծ-ազատամարտիկի «Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու» բանաստեղծությունը երգի է վերածել երգիչ Դավիթ Ամալյանը: 1997թ. հետմահու արժանացել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման, ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, ՀՀ և Արցախի «Արիության», Արցախի «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին» մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար