Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՂԱՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

2 ապրիլ, 1891 - 25 նոյեմբեր, 1968

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Հայրը արհեստով ղազազ է եղել (ղազազ Հարություն), որի հետ աշխատել է մինչև 13-14 տարեկան հասակը։ 1911թ. ավարտել է տեղի առևտրական դպրոցը, ապա՝ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականին հրատարակել է իր «Լուսաբացի ծաղիկներ» արձակ պոեմների փոքրիկ հավաքածուն։ Ոտանավորներ և արձակ պոեմներ տպագրել է զանազան թերթերում, գլխավորապես «Ժայռում»։ 1917-19թթ մասնակցել է Աստրախանի պաշտպանությանը։ 1912-18թթ (ուսանողական շրջան) նրա հեղինակած բոլոր ոտանավորները, «Ալբատրոս» արձակ վեպը և Վեռլենից թարգմանած 40-ից ավելի ոտանավորները կորել են Աստրախանի քաղաքացիական կռիվների ժամանակ։ Մեծ հեղափոխության տարիներին ոչինչ չի գրել։ 1925թ. հրատարակել է Ա.Բլոկի «Տասներկուսի» թարգմանությունը, իսկ 1926թ. «Զոհեր» ժողովածուն՝ նվիրված «26 կոմունարների» հիշատակին: 1920թ. եղել է Պյատիգորսկի օկրուգային գործկոմի նախագահը, ապա Թերեքի մարզի ֆինանսների կոմիսարը։ Հետագայում եղել է ՀամԿԿ Անդրերկոմի բաժնի վարիչ, «Զակկնիգա» հրատարակչության տնօրենը, «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս), «Կոմունիստ» (Բաքու) թերթերի խմբագիր։ Հրատարակվել են նրա «Լուսաբացի ծաղիկներ» (պատմվածքներ, 1911թ.), «Զոհեր» (1926թ.), «Ախչա-Կուլմա» (պոեմ, 1927թ.), «Դեպի հեգեմոնիա» (1930թ.), «Հոկտեմբերը և ազգային հարցը» (1930թ.), «Բանաստեղծություններ» (1956թ.), «Մահվան ամրոցում» (պոեմ, 1961թ.), «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» (գրքում տեղ է գտել նրա «Չարենցի հետ» հոդվածը, 1961թ.), «Տարիներ առաջ» (1966թ.), «Ալագյազ բարձր սար է» (1966թ.), «Անցած ուղիներով» (1968թ.) և այլ աշխատություններ: Ռուսերենից կատարած թարգմանություններից են՝ Ա.Բլոկի «Տասներկուսը» (պոեմ, 1925թ.), Դ.Բեդնիի «Բանաստեղծություններ, առակներ, պոեմներ» (ժողովածուի մի մասը, 1964թ.): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար