
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՀԱՐՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

28 մարտ, 1904 - 25 նոյեմբեր, 1973
Ծնվել է Կիլիկիայի Էոդեմիշ ավանում: Հաճախել է Իզմիրի Մեսրոպյան վարժարան։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ծանր օրերին հնարավորություն չի ունեցել ուսումը շարունակելու: 1922թ. տեղափոխվել է Աթենք: 1923թ. մարտ ամսից աշխատանքի է անցել է ՀՅԴ նոր հրատարակած «Նոր օր» պաշտոնաթերթում որպես գրաշար։ Մամուլում աշխատելով՝ հմտացել է հրապարակախոսության, լրագրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանում բոլոր օտարալեզու թերթերը կասեցրել են իրենց գործունեությունը, փակվել է նաև «Նոր օր» օրաթերթը: 1945թ. Հունաստանի վերանկախացման առաջին օրերին վերահրատարակվել է պարբերականը՝ «Ազատ օր» անունով, որտեղ նա կրկին աշխատանքի է անցել, իսկ 1950թ-ից եղել է խմբագրի տեղակալը: «Նոր օր» և «Ազատ օր» թերթերին զուգահեռ թղթակցել է Կահիրեում հրատարակվող «Հուսաբեր» օրաթերթին։ Ընտրվել է նորաստեղծ «Հայ մտքի տան» վարչության անդամ, եղել է Գևորգ Կառվարենցի հիմնած երգչախմբի անդամ, իսկ հետագայում՝ «Համազգային»-ի վարչության իր անդամակցության հետ համատեղ, եղել է նաև «Համազգային»-ի Հակոբ Փափազյանի երգչախմբի անդամ։ Ստորագրել է Ա.Ս.,Ա., Ա.Շահան։ Մահացել է Աթենքում: