
Հրանտ Ասատուր
Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան
Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան
Քանդակագործ

Օվսաննա Սարգիսբեկյան
Դերասանուհի

Մկրտիչ Խերանյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան
Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան
Դուդուկահար

Վաղարշակ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Երվանդ Մանարյան
Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Ալբերտ Արիստակեսյան
Գրականագետ

Կլարա Թերզյան
Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան
Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան
Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան
Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան
Քանդակագործ

Արա Նազարեթյան
Արձակագիր

Արման Ջալալյան
Թմբկահար

Մկրտիչ Արզումանյան
Դերասան

Ասատուր Բալջյան
Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան
Հաղորդավար
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

26 հունվար, 1929 - 29 մարտ, 2019
Ծնվել է Հայաստանի Դիլիջան քաղաքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1956-68թթ աշխատել է ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959թ-ից՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որտեղ 1960-68թթ եղել է գիտքարտուղար, 1979-97թթ՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչը, 1997թ-ից՝ փոխտնօրենը։ 1989թ-ից եղել է Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից-անդամ, 1974թ-ից՝ Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո անդամ։ Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցադրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը։ Նրա նախաձեռնությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ.1-2, 1984-2003թթ) գրքերը: Հրատարակվել են նրա «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800թթ)» (1958թ.), «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (16-րդ դար)» (1963թ.), «Երանուհի մայրիկի «թաշկինակը» (1967թ.), «Ադրբեջանում մահմեդական ազգային փոքրամասնությունների հարկադիր բնաջնջում» (1992թ., ռուսերեն), «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվինգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-51թթ)» (1996թ.), «Արցախի պաշտպանության դիրքերում» (1997թ.), «Հայ գաղթօջախների պատմությունը Ուկրաինայում և Լեհաստանում (Հայերը Պոդոլսկում)» (2005թ., ռուսերեն) և այլն։ Մահացել է Երևանում: