Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատմաբան

26 հունվար, 1929 - 29 մարտ, 2019

Ծնվել է Հայաստանի Դիլիջան քաղաքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1956-68թթ աշխատել է ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959թ-ից՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որտեղ 1960-68թթ եղել է գիտքարտուղար, 1979-97թթ՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչը, 1997թ-ից՝ փոխտնօրենը։ 1989թ-ից եղել է Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից-անդամ, 1974թ-ից՝ Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո անդամ։ Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցադրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը։ Նրա նախաձեռնությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ.1-2, 1984-2003թթ) գրքերը: Հրատարակվել են նրա «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800թթ)» (1958թ.), «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (16-րդ դար)» (1963թ.), «Երանուհի մայրիկի «թաշկինակը» (1967թ.), «Ադրբեջանում մահմեդական ազգային փոքրամասնությունների հարկադիր բնաջնջում» (1992թ., ռուսերեն), «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվինգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-51թթ)» (1996թ.), «Արցախի պաշտպանության դիրքերում» (1997թ.), «Հայ գաղթօջախների պատմությունը Ուկրաինայում և Լեհաստանում (Հայերը Պոդոլսկում)» (2005թ., ռուսերեն) և այլն։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար