Ցոլակ Ղանդիլյան

Գրաֆիկ, ծաղրանկարիչ

Մարթեն Յորգանց

Երգիչ, երգահան

Մկրտիչ Գդլյան

Քանդակագործ

Մարիամ Ղազարյան

Դերասանուհի

Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ

Հուսիկ Արա

Բանաստեղծ

Գարո Թավիջյան

Թմբկահար, դաշնակահար

Աննա Այվազյան

Օպերային երգչուհի

Մերի Մովսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԼԻՍԱ ԱԴԱՄՅԱՆ

Ջութակահար, մշակութային գործիչ

Ծնվել է 1943թ. հունիսի 28-ին, Երևանում: Եղել է ջութակահար Կարո Հայրապետյանի, ապա՝ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի կինը: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Կոնսերվատորիայում ուսանելու առաջին տարիներից դասավանդել է, միաժամանակ աշխատել Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում՝ դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1965թ. առաջադեմ ուսանողության շարքերում մասնակցել է Հայոց ցեղասպանության (1915թ.) 50-ամյակին նվիրված առաջին երթին Հայաստանում: 1991թ-ից հասարակական և պետական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ գիտամշակութային, խաղաղասիրական, բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և արտասահմանյան երկրներում՝ նպաստելով մշակույթի զարգացմանն ու հանրահռչակման խնդիրներին, զգալի օգնություն է հասցրել փախստականներին, Սպիտակի երկրաշարժից տուժածներին, վիրավոր ազատամարտիկներին, զոհված հերոսամարտիկների ընտանիքներին և այլն։ 2000-12թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդական, «Գիրք» հիմնադրամի նախագահը: 1991թ-ից «Հայ մտավորական կին» գիտամշակութային ՀԿ հիմնադիր-նախագահն է, 1997թ-ից՝ «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահը: 2001-03թթ կազմակերպել է «Пачес» Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի մանկական փառատոնը, 2001-05թթ՝ Դելֆյան խաղերը և Արտեկի մանկական փառատոնը: 1988թ. ԱՄՆ-ում մասնակցել է «Կանանց առաջնորդություն» ծրագրին, 1998-2000թթ՝ «Խաղաղություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային համագործակցության ծրագրին, «South women’s leadership», 1996թ.՝ «Հաբիթաթ» 2-րդ համաշխարհային գագաթնաժողովին: 1993թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Հայ տաղանդավոր երեխաները աշխարհին» նախագիծը, որը շրջեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներով և ապա արտասահմանյան այլ երկրներով։ 2002թ. եղել է ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ, 2011թ. և 2016թ.՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Կանանց մենթորական ծրագրի մենթոր: Մասնակցել է նաև բազմաթիվ ազգային, համաշխարհային, միջազգային, տարածաշրջանային կոնֆերենսների, գագաթնաժողովների, նստաշրջանների աշխատանքներին, այդ թվում՝ «Պեկինի կանանց 4-րդ համաշխարհային համաժողով»-ին, «Պեկինյան ճեփընթաց» UNDP-հատուկ ծրագրին (1995թ.), Թայլանդում կայացած «Բարձրաստիճան պաշտոնյա կանանց համաժողովի» աշխատանքներին (2001թ.)։ 2004թ. և 2005թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 48 և 49 նստաշրջաններում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցները կանանց կարգավիճակի վերաբերյալ: Հիմնադրել է մի շարք մրցույթներ, մարզային միջոցառումներ, կանանց արվեստի փառատոներ, «կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային համագործակցությունը։ Չորս տարի անընդմեջ կազմակերպել է Համազգային ուխտագնացություն՝ «ԱՂՁՔ Հայոց Արշակունի արքաների դամբարան»: Եղել է ԱՄՆ-ում Հայաստանի «ԷՔՍՊՕ -2002» ցուցահանդեսի համակազմակերպիչը: Համագործակցել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների հետ, մասնակցել է սեմինարների, ուսուցողական, վերապատրաստման, դրամաշնորհային ծրագրերի տարբեր երկրներում` Կանանց առաջնորդություն (Բրյուսել), Հայաստանի կառավարման բարեփոխումների (Լոնդոն, 2002թ.), Հայաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագիր (2017թ.): Մասնակցել է մի շարք միջմշակութային միջոցառումների Բելգիայում, Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Եվրոպական, Ասիական և Միջինարևելյան երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում և ԱՄՆ-ում, թե՛ որպես հասարակական գործիչ, թե՛ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։ 1991թ-ից «AIWA» Հայաստան կազմակերպության անդամ է: 2000-07թթ եղել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ, 2016թ. և 2017թ.՝ ՀՀ մշակույթի նախարարին կից հասարարական խորհրդի անդամ: 2012թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար