Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիում։ 1960-70թթ սովորել է տեղի թիվ 37 միջնակարգ դպրոցում, 1970-75թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուսերեն լեզվի բանասիրություն, ռուսաց լեզվի և գրականության բաժնում։ 1975-77թթ եղել է «ՎրացԳովազդ»-ի լուսանկարիչ։ 1977-79թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1979-80թթ եղել է Անդրկովկասի ռազմական շրջանի գլխավոր ադմինիստրատոր, 1980-82թթ՝ «Ժողովուրդների բարեկամության թատրոնի» տնօրենի տեղակալը (Վրաստանի թատերական ընկերություն), 1982-87թթ՝ ռեժիսորի օգնական և «Վրացֆիլմ» կինոընկերության երկրորդ ռեժիսոր։ 1987-89թթ ուսումը շարունակել է ԽՍՀՄ Պետկինոյի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներում՝ գեղարվեստական կինոյի ռեժիսոր մասնագիտությամբ։ 1989-91թթ եղել է Մշակույթի գործիչների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը, 1991-94թթ՝ «Պատմոս» կինո-հեռուստաընկերության նախագահը, 1994-97թթ՝ «Ինտերֆեստ» կինոընկերության գլխավոր տնօրենը, 1997-2001թթ՝ «Մեդիա-պարկ» ընկերության գլխավոր տնօրենը, 2001-06թթ՝ «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենը։ 1993թ. Տագանկայի թատրոնում բեմադրել է «Ճայ» ներկայացումը: 1998թ. եղել է «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսերը։ Որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Մարքիզ դե Մոնտեմայորի նամակները» (1988թ.), «Պար» (1989թ.), «24 ժամ» (2000թ.), «Աշնանային անձրև» (2002թ.), «Երկկենցաղ մարդը» (2004թ.), «Սրիկաները» (2006թ.), «У. Е.» (2008թ.), «Մոնտանա» (2008թ.), «Մերձավոր թշնամի» (2009թ.), «Դավաճանություն» (2010թ.), «Մահացու խոստում» (2012թ.), «Քանի ողջ ես» (2013թ.), «Սպասում» (2016թ.) և այլն: 1994թ. արժանացել է «Նիկա» ազգային կինոակադեմիայի մրցանակի՝ «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում: 1995թ. արժանացել է «US Busenes Consulat» ոսկե մեդալի, 1996թ.՝ արտասահմանյան թղթակցության ամերիկյան ասոցիացիայի «Golden Globe» հատուկ դիպլոմի, 2000թ.՝ կինոքննադատների հիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակի, 2001թ.՝ հանդիսատեսի «Արծաթե Բու» մրցանակի Վիբորգի փառատոնում, 2002թ.՝ «Փոքրիկ լորդի ուրախությունները և թախիծները» լավագույն մանկական ֆիլմի մրցանակի ԱՊՀ և Բալթիայի երկրների փառատոնում, 2006թ.՝ «MTV»-ի մրցանակների՝ «Սրիկաները» ֆիլմի համար (տարվա լավագույն ֆիլմ, տարվա ամենատեսարժան դրվագ, Տարվա բեկում): Ռուսաստանի Կինոպրոդյուսերների ասոցիացիայի, Ռուսաստանի «Նիկա» կինոմշակույթի ակադեմիայի, Կինեմատոգրաֆիստների միության խորհուրդների անդամ է, Մոսկվայի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար