Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱԼԵՔ ՔԵՇԻՇՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1964թ. հուլիսի 30-ին, Բեյրութում։ 1968թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Սովորել է Բոստոնի կոնսերվատորիայում, Հարվարդի և Սորբոնի համալսարաններում։ 12 տարեկան հասակից հանդես է եկել Բոստոնի Լիրիկական օպերային թատրոնում, մեծ հաջողության է հասել Ամալի դերերգով (Մենոտտիի «Ամալը և գիշերային այցելուները», 1976թ.)։ Խաղացել է նաև թատրոնում, նկարահանել երաժշտական տեսահոլովակներ Բոբբի Բրաունի, Էլթոն Ջոնի, Վանեսսա Վիլյամսի, Մադոննայի և այլ աշխարահռչակ արտիստների համար։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Հարգանքներով» (1994թ., սցենարիստ և պրոդյուսեր), «Սեր և այլ աղետներ» (2006թ.), «Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում» (1991թ., Կաննի կինոփառատոն), «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» (2011թ., սցենարի համահեղինակ, Մադոննայի հետ) ֆիլմերում, Բոբբի Բրաունի «Դաժան մի եղիր» (1988թ.), «Իմ մենաշնորհը» (1988թ.), «Ամեն մի փոքր քայլ» (1989թ.), «Մենք` ինքներս» (1989թ.), Էլթոն Ջոնի «Զոհաբերություն» (1990թ.), Մադոննայի «Սա իմ խաղահրապարակն էր» (1992թ.), «Կհիշեմ» (1994թ.), Դարրեն Հայեսի «Անհագ» (2002թ.), Սելենա Գոմեսի «Hands to Myself» (2015թ.), Ֆերջիի «Save It Til Morning» (2017թ.) և այլ երաժշտական հոլովակներում։ «Փրոփագանդ ֆիլմ» կինոստուդիայի տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար