ԱԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիզայներ, գործարար

Ծնվել է 1946թ. փետրվարի 19-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Սովորել է Գրենոբլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո Ֆրանսիայի Դրոմ քաղաքում զբաղվել է կոշիկի բիզնեսով արտադրությամբ: 1973թ. բացել է սեփական խանութ և սկսել է զբաղվել կանացի հագուստների արտադրությամբ: 1979թ. Ֆրանսիայի Կալմար քաղաքում հիմնել է «Ալեն Մանուկյան» ապրանքանիշը: 1980-ական թվականներին ապրանքանիշը ավելի հայտնի է դարձել և լայն տարածում գտել, իսկ 1980թ. նա արժանացել է Ազգային շքանշանի ասպետի կոչման: 1984թ. ընկերության մասնաճյուղեր է բացել Ֆրանսիայից դուրս: 2000թ. նրա եկամուտները հասել են 1 միլիարդ ֆրանկի (153 միլիոն եվրո), որի համար արժանացել է Հաջողության ոսկե շքանշանի: 2001թ. եղել է Եվրոպայում առաջին պատրաստի հագուստի ապրանքանիշը, որ սկսել է օնլայն վաճառք իրականացնել: Ֆրանսիական մամուլը նրան անվանել է տրիկոտաժի «արքա»։ Նրա ընկերության արտադրած հագուստը կրել են աշխարհահռչակ շատ անձինք, որոնց թվում են Ջոնի Դեփը, Իզաբել Աջանին, Կատրին Դենյովը, արաբ շեյխեր, տեխասցի նավթային մագնատներ և այլն: 2009թ. ընկերությունը կորցրել է մեծ պայմանագիրը «Քարֆուր» ընկերության հետ, որի պատճառով ահռելի ֆինանսական կորուստներ է ունեցել, իսկ 2014թ. ընկերությունը ամբողջովին փակվել է։ Ընկերության գրասենյակը գտնվել է Լիոնի և Մարսելի մոտակայքում գտնվող 19-րդ դարի մի ամրոցում: 2011թ. դիզայներ-գործարարն արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար