ԱԼԵՆ ԱԼԹԻՆՕՂԼՈՒ

Դիրիժոր

Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 9-ին, Փարիզում: Երաժշտություն է սովորել Փարիզի ազգային կոնսերվատորիայում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի դիրիժորական դպրոց։ 2014թ. դարձել է կոնսերվատորիայի դիրիժորական դասարանի տնօրենը: Առաջին անգամ որպես հյուր-դիրիժոր 2011թ. ներկայացել է Բրյուսելի «Լա Մոնե» օպերային թատրոնում՝ ղեկավարելով «Մոխրոտը» օպերան։ 2016թ. դարձել է օպերային թատրոնի դիրիժոր, որը նրա առաջին պաշտոնն էր օպերայում։ Կնոջ՝ մեցցո-սոպրանո Նորա Գաբիշի հետ հանդես է եկել համերգներով և արել ձայնագրություններ: 2017թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Պարբերաբար ղեկավարել է այնպիսի նվագախմբեր, ինչպիսիք են՝ Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Լոնդոնի սիմֆոնիկ, Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի, Ցյուրիխի, Մոսկվայի, Երևանի և այլն, Փարիզի և Բեռլինի բոլոր հեղինակավոր նվագախմբերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար