ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1954թ. մարտի 18-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1973-79թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Անդամակցում է Հայաստանի նկարիչների միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պլաստիկ արվեստների կազմակերպությանը։ Նրա արվեստը լի է էթնիկ-տեղային ավանդույթներով, կրում է ազգային ակունքների դրոշմը, գենետիկ մտածողությունը, քանդակներն արված են մոդեռն ոճով, ինչը դիտողին հնարավորություն է տալիս ազատ լինելու իր ընկալման մեջ։ Աշխատանքներից են՝ «Տուրք առ Աստված», «Մասնատում», «Պուլսարը» և այլն: 2006թ. Գերմանիայի Բոխում քաղաքում՝ լյութերական եկեղեցու դիմաց տեղադրվել է նրա «Խաղաղության ձոն. Պուլսար» հուշարձանը: Այդ կապակցությամբ քանդակագործը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում, Հոլանդիայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում, Բելգիայում և այլուր։ Տեղադրված ստեղծագործություններ ունի Հելմում (Լեհաստան), Օլբուրգում (Դանիա), Գյումրիում, Սպիտակում, Բոխումում (Գերմանիա): Դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար