Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող

Ծնվել է 1940թ. օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Օրջոնիկիձե (այժմ՝ Վլադիկավկազ) քաղաքում: 1948թ. ընտանիքով տեղափոխվել է Մոզդոկ: 1958թ. ավարտել է Մոզդոկի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1963թ.՝  Օրջոնիկիձե քաղաքի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Հյուսիս-Օսեթական հեռուստատեսության ստուդիայի գրական-դրամատիկական և երաժշտական հաղորդումների բաժնում աշխատել է որպես ավագ խմբագիր: 1969թ. տեղափոխվել է Դոնբաս և աշխատել «Մակեևսկի ռաբոչի» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար: 1979թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: 1976թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է Մոզդոկ, Օրջոնիկիձե, Մակեևկա քաղաքներում։ 1973թ-ից բնակվում է Երևանում։ 1983-87թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1987թ-ից՝ Հայաստանի գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակել է շուրջ 35 թարգմանական գիրք։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կիսաձայն», լույս է տեսել 1963թ., Օրջոնիկիձեում: Վրացերենից ռուսերեն է թարգմանել Շ.Ռեխվիաշվիլու բանաստեղծությունների ժողովածուն (1969թ.):  Հայերենից թարգմանել է Հովհաննես Հովհաննիսյանի «Քնարերգություն» (1994թ.), Վահան Տերյանի «Քնարերգություն» (2006թ.), Վարդան Հակոբյանի «Թևերի հեռուն» (2008թ.), Անատոլի Հովհաննիսյանի «Լռության խորքից» (2011թ.) և այլ գործեր։ 2008թ. «Վահան Տերյան» գրքի համար (ռուսերեն-հայերեն) արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար