Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1958թ. ապրիլի 8-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Նույն թվականից դասավանդում է ԵՊՀ-ում: 1986թ. «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը» ատենախոսության համար արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի, 2002թ. «Արևմտահայ գրական դիմանկարը» ատենախոսության համար՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի (2005թ-ից՝ պրոֆեսոր): 2001թ-ից ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի գիտքարտուղարն է: Ուսումնասիրությունները վերաբերում են արևմտահայ և արևելահայ նոր գրականության հարցերին: Հրատարակվել են նրա «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը» (1988թ.), «Արևմտահայ գրական դիմանկարը» (2005թ.), «Հարություն Ալամդարյան» (2013թ.) մենագրությունները, «Գրական դիմանկարի ժանրային ինքնօրինակությունները» (2002թ.), «Հարություն Սըվաճյանի մանրապատումները» (2003թ.), «Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ակնարկաշարի նորահայտ տարբերակները» (գիտական 70 հոդվածներ, 2011թ.), «Կրկին Պարոնյանի հետ. նոր ընթերցումներ» (2018թ.), «Վերջաբան Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» գրքում» (2018թ.) աշխատությունները: 2015թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի և ԵՊՀ-ի ոսկի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար