Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

2 դեկտեմբեր, 1928 - 17 ապրիլ, 1991

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է քանդակագործ Սուրեն Դիլբարյանի եղբայրը: Հայտնի է եղել նաև «Դիլբո» անունով: 1952թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1952թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Վրաստանում, Հայաստանում և այլուր։ Ստեղծագործել է նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում։ Գործերից են՝ «Բուսաբանական այգի (1953թ.), «Ծիծեռնակ» (1958թ.), «Աշխատանքից վերադառնալը» (1960թ.), «Տոնից առաջ» (1962թ., 1969թ.), «Հին Թբիլիսի» (1965թ., 1972թ.), «Ծխախոտի չորացում» (1967թ.), «Թբիլիսյան բակ» (1977թ.), «Նկարչի աշխարհը» (1980թ.), «Ընտանիք» (1985թ.), «Ամպամած օր» և այլն։ 1963թ. նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզում: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1967թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար