
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԱԻԴԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1926թ. մայիսի 25-ին, Մոսկվայում: 1943թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-53թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: Սովորելուն զուգընթաց որպես գրականության բաժնի լաբորանտ աշխատել է Երևանի կուսակցական դպրոցում, որպես թարգմանիչ՝ «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, որպես լեզուների ամբիոնի լաբորանտ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում: 1977թ-ից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թարգմանության բաժնի ավագ գիտաշխատող: 1975թ. «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Թարգմանել է 100-ից ավելի կինոնկարների սցենարներ («Լենինը 18 թվին», «Լենինը հոկտեմբերին», «Լենինը Լեհաստանում», «Ազատագրում», «Հերկած խոպան», «Հարություն», «Մենամարտ») և պիեսներ (Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Սիչուանում ապրող բարի մարդը», Շերիդանի «Դուենյա»): Հեղինակել է «Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում» (1974թ.), «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» (1977թ.) աշխատությունները: Թարգմանություններից հրատարակվել են՝ Ա.Ֆադեևի «Չհրապարակված նամակներ» (1951թ.), Օսվալդ Թոմինգի «Հայր և որդի» (1952թ.), Վ.Օսեևայի «Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» (3 հատոր, 1953-54թթ), Դ.Գրանինի «Որոնողներ» (1957թ.), Հ.Մալոյի «Առանց ընտանիքի» (1958թ., 1978թ.), Վ.Կետլինսկայայի «Արիություն» (1959թ., 1979թ.), Յ.Մարյանի «Հանդիպումներ եթերում» (վիպակ, 1959թ.), Վ.Կորոլենկոյի «Ընտրի երկեր» (1959թ.), Ա.Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» (1966թ.), «Ասկանիո» (1968թ.), Ք.Ստիվենսոնի «Առեվանգվածը» (1970թ.) և այլն: 1956թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: