
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԱԹԱՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 22-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբավարության բաժինը, ասպիրանտուրան և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը։ 1985թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից գործուղվել է Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացների` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարան: 1984-88թթ եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի դիրիժոր: 1988-96թթ աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում: Որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացրել է մի շարք մանկական օպերային և բալետային ներկայացումներ, որոնցից են՝ Ա.Տիգրանյանի «Անուշ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ա.Խաչատրյանի «Սպարտակ», «Լորկիանա» իսպանական ժողովրդական երաժշտությունը, Բ.Բրիտտենի «Նոյյան տապան», Ֆ.Քսավեր Զյուսմայերի «Անվանակոչություն», Ջ.Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր», Պ.Չայկովսկու «Տարվա եղանակներ», Ս.Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Է.Խաղագորտյանի «Մի գլխարկի պատմություն», Վ.Աճեմյանի «Կիկոս», Դիվերտիսմենտ՝ Շտրաուսիանա, «Քվազիմոդո և Էսմերալդա» փոփ-օպերան, Ս.Ռախմանինովի «Գարուն» և այլն: 1990թ-ից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1993-2008թթ ղեկավարել է Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը: 2005թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր է, 2008թ-ից՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալը: 2005թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: