Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՋԱԼԱԼՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1972թ. օգոստոսի 10-ին, Երևանում: 8 տարեկան հասակից սկսել է նվագել հարվածային գործիքներ: 12 տարեկան հասակից նվագել է «Արևիկ» խմբում: 1992թ. եղել է «Հայեր» խմբի թմբկահարը: 1995-2005թթ աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1999թ-ից աշխատում է «Armenian Navy Band» խմբի, 2001թ-ից` երգչուհի Նունե Եսայանի, 2002թ-ից` «Time Report», 2007թ-ից` «Կատուներ», 2008թ-ից` «Դորիանս», 2011թ-ից` «Penman» խմբերի հետ: Համագործակցում է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արման Հովհաննիսյան, Հայկո, Ինգա և Անուշ Արշակյաններ և այլք: Հյուախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում Թաթա Սիմոնյանի, Նունե Եսայանի, «Armenian Navy Band» խմբի և այլոց հետ: Որպես թմբկահար` ներկայացել է «Armenian Big Band», «Կատուներ», «Դորիանս» և այլ մեծ ու փոքր խմբերի թողարկած ավելի քան 15 ձայնասկավառակներում: 2013թ. «Դորիանս» խմբի կազմով մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: