Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱԴԻԲ ԻՍՀԱԿ

Լրագրող, հրապարակախոս, գրող

11 հունվար, 1856 - 31 դեկտեմբեր, 1885

Ադիբ Զալմանյան

Ծնվել է Դամասկոսում։ Վաղ հասակից զբաղվելով գրական գործունեությամբ՝ հայտնվել է Բեյրութի մշակութային կյանքի կենտրոնում, դարձել է «Ալ-թակադդում» թերթի խմբագիրը։ Գրել է ստեղծագործություններ, գրական և հրապարակախոսական թեմաներով հոդվածներ, կատարել է թարգմանություններ ֆրանսերենից։ Նրա հեղինակած դրամաներից ոչինչ չի պահպանվել: Հետագայում տեղափոխվել է Կահիրե։ Նրա հրապարակախոսական և լրագրական գործունեության ծաղկումը համընկնում է 1870-80-ական թվականների հետ։ 1877թ. դարձել է «Միսր» շաբաթաթերթի խմբագիրը, որին զուգահեռ Սելիմ Նակաշի հետ հրապարակել է «Ալ-Թիջարա» օրաթերթը։ Երկու թերթերն էլ փակվել են իշխանությունների հրամանով։ Եգիպտական իշխանությունների հետապնդումների հետևանքով տեղափոխվել է Փարիզ, որտեղ վերականգնել է «Միսր» թերթի հրապարակումը՝ սկզբում «Կահիրե» անվանմամբ։ 1881թ. արաբական հեղաշրջումից հետո վերադարձել է Կահիրե, ակտիվ մասնակցել է երկրի քաղաքական կյանքին և կրկին հրատարակել «Միսր» թերթը: Դեմ լինելով անգլիացիներին՝ 1882թ. ամռանը այցելել է Բեյրութ և կրկին խմբագրել «Ալ-թակադդում» թերթը։ Նրա ստեղծագործությունների մի մասը (բանաստեղծություններ, հոդվածներ, թարգմանություններ), հավաքվել են «Ադ-Դուրար» գրքի մեջ՝ եղբոր՝ Սուրի Իսհակի կողմից։ Նրա արվեստի վրա ակնհայտ է ֆրանսիական լուսավորական հրապարակախոսների, հատկապես Ժան Ժակ Ռուսոյի ազդեցությունը՝ միահյուսված Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի ազատատենչ և լուսավորական հայացքների հետ։ Նույնիսկ առաջ է քաշել Ռուսոյի հայտնի կարգավիճակը. «Մարդը ծնվել է ազատ և դրա հետ մեկտեղ նա ամենուր շղթաների մեջ է», և ապացուցում է, որ «մարդը զրկվում է ազատությունից իր ծննդյան պահից»։ Ի տարբերություն Մուհամմադ Աբդոյի, չի շոշափել կրոնական հարցեր, որի պատճառով նրա հայացքները ավելի շատ համընկել են ֆրանսիական մտածելակերպի հետ, քան մուսուլմանական մոդեռնիզմի։ Հիացել է հեղափոխականների հայրենասիրությամբ և անձնազոհությամբ, որոնք զենքը ձեռքներին պայքարել են անարդարությունների և կեղեքումների դեմ, բարձրաձայնել է բուրժուական հեղափոխության կարևորության մասին։ Հոռետեսորեն է մոտեցել հեղափոխության հաղթանակին իր երկրում։ Նրա կարծիքով սրանից առաջ եղած հեղափոխությունները ցույց են տվել, որ Արևելքը դրան պատրաստ չէ և միշտ ղեկավարի դեր են ստացել այն մարդիկ, ովքեր շարժվել են իրենց անձնական շահերի և հետաքրքրությունների շրջանակներում և ազգին թողել են շատ դժվար պայմաններում։ Նրա կարծիքով այս շրջանի կարևոր խնդիրը լուսավորությունն է, որը պետք է իրականացներ «հոգևոր հեղափոխություն»։ Մերկացրել է օտարերկրյա նվաճողների իրական նպատակերը, որոնք իրենց ագրեսիվ նպատակները թաքցրել են գեղեցիկ արտահայտությունների հետևում։ Եգիպտոսի գլխավոր թշնամին եղել է Մեծ Բրիտանիան, և նրա դեմ էին ուղղված գրողի հիմնական մերկացումները։ Փորձելով հետ պահել Եգիպտոսը Հնդկաստանի ճակատագրից՝ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է անգլիական քաղաքականությունը Արևելքում։ Այդուհանդերձ, նրա կարծիքով օտարերկրյա նվաճողների հաջողություններին նպաստել է նաև արաբական երկրների ներքին կյանքը՝ արիստոկրատիայի դեսպոտիզմը, քաղաքական գործիչների դավաճանությունը, կնոջ ստորացված վիճակը և այլն։ Եղել է նախ և առաջ հռետոր և քարոզիչ, նրա հոդվածները աչքի են ընկել իրենց կենսունակությամբ, կրքոտությամբ՝ ազդված ոչ միայն ֆրանսիական քաղաքականության կրակով, այլ նաև արաբական հռետորական արվեստի կենդանի ավանդույթներով։ Նրա ճառերը հաճախ են զարդարել բանաստեղծական մեջբերումները, ինչպես նաև Ղուրանից արտահայտություններ։ Մահացել է Բեյրութում՝ թոքախտից։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար